Ալյասկայի երկինքը կփակեն Պուտինի հետ Թրամփի հանդիպման օրը

Օգոստոսի 15-ին կփակվի Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածությունը։ Անքորիջում է կայանալու ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հաղորդել է ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA):

Գերատեսչությունը հրապարակել է «VIP-անձի տեղաշարժի մասին ծանուցում»: Դրանում նշվում է, որ երկինքը փակ կլինի 30 մղոն (48,3 կմ) շառավղով: Սահմանափակումները կվերաբերեն մինչև 18 000 ոտնաչափ (5,5 կմ) բարձրությանը և կհանվեն օգոստոսի 16-ին:

Թրամփ-Պուտին հանդիպման օրակարգում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն է։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի ղեկավարը չի մասնակցի Ալյասկայում կայանալիք հանդիպմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031