
«Փյունիկը» նոր գլխավոր մարզիչ ունի. Արտակ Օսեյանը 4 տարի անց վերադարձավ ակումբ

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նոր մարզիչը կրկին Արտակ Օսեյանն է, որը նախկինում ևս (2020 թվականին) գլխավորել է «Փյունիկը»:
2021 թվականին Օսեյանին փոխարինեց Եղիշե Մելիքյանը, որը մոտ 4 տարի ղեկավարելուց հետո այս տարվա հուլիսի 6–ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց։
Արտակ Օսեյանը 2021 -2020 թվականներին գլխավորել է մինչև 19 տարեկանների ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականը։ 2023 թվականին կարճ ժամանակով Վարդան Մինասյանի հետ աշխատել է նաև վրացական «Թելավիում»: Օսեյանը նա Վարդան Մինասյանի օգնականն էր «Արարատ-Արմենիա» ակումբում: