
Վաշինգտոնում հանդիպումը պատմական է․ Զելենսկին շնորհավորել է Ալիևին

Զրուցել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Շնորհավորել եմ նրան և ողջ ադրբեջանցի ժողովրդին Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ՝ նախագահ Թրամփի օգնությամբ՝ հանուն Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղության և հուսալի անվտանգության։ Աշխարհը շատ դրական է ընդունել Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպումը։ Հուսով ենք՝ ամեն ինչ կստացվի։ Այս մասին սոցցանցերում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ալիևին տեղեկացրել եմ գործընկերների հետ մեր շփումների մասին։ Միևնույն է, տրամադրված ենք պատերազմի իրական ավարտին և արդյունավետ դիվանագիտությանը։ Քննարկել ենք հաղորդակցությունը Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների հետ, հիմնական սկզբունքները, որոնք ի վիճակի են մոտեցնել խաղաղությունը։ Երախտապարտ եմ մեր ժողովրդին և պետականությանն աջակցելու համար։ Կարևոր է, որ աշխարհի համատեղ ջանքերն, այնուամենայնիվ, ստիպեն Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունները և ագրեսիան։
Քննարկել ենք նաև Ադրբեջանի հետ մեր էներգետիկ համագործակցությունը։ Հաջողվել է շատ բանի հասնել։ Պայմանավորվել ենք, որ սրանով չենք բավարարվում և շարունակում ենք աշխատել մեր հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։ Տեղեկացրել եմ մեր էներգետիկ օբյեկտներին հասցված ռուսաստանյան հարվածների մասին։ Ուկրաինան սա համարում է Ռուսաստանի կողմից էներգետիկ ուղիներն արգելափակելու նպատակաուղղված փորձ, որոնք երաշխավորում են մեզ և եվրոպական այլ երկրների էներգետիկ անկախությունը։ Ամեն ինչ անում ենք մեր երկիրն ու մարդկանց պաշտպանելու համար»,- նշել է Զելենսկին։