
Պեդրո Պասկալը կմարմնավորի թավջութակահարի

«Ֆանտաստիկ քառյակը» և «Մեզնից վերջինը» ֆիլմերի աստղ Պեդրո Պասկալը բանակցություններ է վարում Searchlight ստուդիայի հետ՝ «Գետաձի» ֆիլմում նկարահանվելու համար, հաղորդում է Deadline-ը:
Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը կլինի Թոնի Գիլրոյը: Սյուժեի մանրամասները չեն նշվում, բայց գլխավոր հերոսի մասնագիտությունը հայտնի է՝ թավջութակահար։ Ըստ լուրերի՝ գլխավոր դերում ֆիլմարտադրողները նախատեսում էին նկարահանել Օսկար Այզեքին, ով, սակայն, հրաժարվել է նախագծից։