
ՆԱՏՕ-ի համատեղ աջակցության և ապահովման հրամանատարության պատվիրակությունը Թուրքիայում է

Գերմանիայում տեղակայված ՆԱՏՕ-ի համատեղ աջակցության և ապահովման հրամանատարության (JSEC) պատվիրակությունը՝ գերմանացի գեներալ-լեյտենանտ Կայ Ռորշնայդերի գլխավորությամբ մեկնել է Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այցի ընթացքում Ռորշնայդերը ծանոթացել է Թուրքիայի ռազմարդյունաբերական և ենթակառուցվածքային կարողություններին։
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ ՆԱՏՕ-ի պատվիրակությունը տեղեկացվել է Թուրքիայի ռազմարդյունաբերության կարողությունների վերաբերյալ։
Բացի այդ քննարկվել են Թուրքիայի պետական երկաթուղային ընկերության «TCDD AŞ», Թուրքիայի երկաթուղային տրասնպորտի արդյունաբերական ընկերության «TÜRASAŞ» և թուրքական պետական պաշտպանական կապալառու հանդիսացող «ASFAT AŞ» ընկերությունների գործունեությունը։