Թրամփը կոչ է արել Intel-ի գործադիր տնօրենին հրաժարական տալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Intel-ի գործադիր տնօրեն Լիպ-Բու Տանին հրաժարական տալ։

«Intel-ի գործադիր տնօրենը լուրջ կոնֆլիկտի մեջ է և պետք է անհապաղ հրաժարական տա։ Այս խնդրի այլ լուծում չկա», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալության տելեգրամյան ալիքից:

Axios տեղեկատվական պորտալի տվյալներով՝ Դոնալդ Թրամփի պահանջի պատճառը Լիպ-Բու Տանի և չինական ընկերությունների միջև ենթադրյալ կապերն են, որոնք համագործակցում են Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ։

Լիպ-Բու Թանը դարձել է Intel-ի ղեկավար 2025 թվականին՝ փոխարինելով Պեթ Գելսինգերին, որը հեռացել էր պաշտոնից 2024 թվականի դեկտեմբերին՝ կապված ընկերության ֆինանսական ցուցանիշների վատթարացման և մրցակցությունից ելնող բաժնետոմսերի արժեքի անկման հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031