Պուտինը նշել է Թրամփի հետ հանդիպման հնարավոր վայրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Արաբական Միացյալ Էմիրությունները համարել է ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման համար հարմար վայրերից մեկը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Մենք շատ ընկերներ ունենք, որոնք պատրաստ են մեզ օգնել նման միջոցառում կազմակերպել։ Այդ ընկերներից մեկն ԱՄԷ նախագահն է։ Կարծում եմ՝ մենք կորոշենք, բայց սա կլինի միանգամայն հարմար վայրերից մեկը», – ասել է Պուտինը լրագրողներին Կրեմլում ԱՄԷ նախագահ Մուհամմադ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպմանը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին ասել էր, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը կկայանա առաջիկա օրերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031