Բաժիններ՝

Լոռիում 2,5 տարեկան երեխան ընկել է պատnւհանից

Օգոստոսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։00-ի սահմաններում, Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «դեմքի քերծվածքներ, ձախ ոլոքի փակ կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ծնողի կողմից «Վանաձոր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկանության ծառայողները պարզել են, որ երեխան Լոռու մարզի բնակիչ 2,5-ամյա Ա․ Մ․-ն է։

Ոստիկանները պարզել են, որ երեխան, գտվելով հորեղբոր՝ Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Հ․ Մ․-ի տանը, վերջինի դստեր՝ 15-ամյա Մ․ Մ․-ի հետ միայնակ, տան 2-րդ հարկի ննջասենյակի պատուհանի ցանցին հենվելու պատճառով այն բացվել է և Ա․Մ․-ն վայր է ընկել՝ ստանալով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031