Նոր մանրամասներ են հայտնի դարձել պայմանագրային զինծառայողների մասնակցությամբ վթարի մասին․ կա մեկ զոհ, վեց վիրավոր

ՆԳՆ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել այսօր պայմանագրային զինծառայողների մասնակցությամբ վթարի մասին։

Ըստ պաշտոնական տեղեկատվության, այսօր՝ օգոստոսի 6-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի կամրջի վրա միմյանց են բախվել «Գազ 3129» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ։

Վթարի հետևանքով «Գազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու անչափահաս ուղևորը տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Նույն հիվանդանոց են հոսպիտալացվել նաև «Նիսանի» վարորդն ու երեք ուղևորները։

«Նիսանի» մյուս` 22-ամյա ուղևորը բուժհաստատություն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական մարմնին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ նախնական տեղեկություններով 6 վիրավորներից 3-ը և մահացածը ՀՀ ՊՆ ծառայողներ են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031