Արմավիրում բախվել են «Nissan»-ն ու «GAZ 24»-ը. 6 վիրшվnրներից 4-ը ՊՆ ծառայողներ են

Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի վրա բախվել են «Nissan» և «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Նախնական տեղեկություններով՝ 6 վիրավորներից 4-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են:

Տեսանյութեր

Լրահոս