Բաժիններ՝

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

Արթուր Պողոսյանը ողջունել է Գերմանիայի դեսպանին ՀՀ քննչական կոմիտեում՝ ընդգծելով, որ հանդիպումը խորհրդանշական քայլ է համագործակցության զարգացման ուղղությունները նախանշելու և առավել ամրապնդելու համար:

Դեսպանը հանդիպման սկզբում անդրադարձել է Հայաստանի՝ որպես հուսալի և ապահով գործընկեր լինելուն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային իրավական համագործակցության շրջանակներում:

Կողմերն արձանագրել են, որ իրավական փոխօգնության հարցումները  կատարվում են սեղմ ժամկետներում, ինչը խոսում է համագործակցության արդյունավետության և փոխադարձ վստահության մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են քննիչների մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացման, փորձի փոխանակման, իրավական խորհրդատվության և վերապատրաստումների հնարավորությունները՝ հատկապես փողերի լվացման, բանկային խարդախությունների և կիբեռանվտանգության ոլորտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031