Գաբրիել Չենբերջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ երկրից բացակայելու արգելքը վերացվեց

Հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ Սարգիս Պետրոսյանի, որոշում կայացրեց Գաբրիել Չենբերջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ երկրից բացակայելու արգելքի դեմ ներկայացված բողոքը բավարարելու և բացակայելու արգելքը վերացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է փաստաբան Միքայել Համբարձումյանը։

«8-ամսյա նախաքննության ընթացքում որևէ քննչական գործողություն չէր կատարվում պարոն Չենբերջյանի հետ, ավելին՝ քննիչը և դատախազը բացակայելու արգելք խափանման միջոցը չէին վերացնում առանց ողջամիտ որևէ հիմնավորման, դատարնի որոշման արդյունքում խախտված իրավունքը վերականգնվեց…»,- գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031