
ՌԴ-ն օդային հարված է հասցրել Զապորոժիեին. կան զnhեր և վիրավnրներ

Օգոստոսի 6-ի առավոտյան ռուսական զորքերը օդային հարված են հասցրել Զապորոժիեի շրջանին։ Հրետակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնել է Զապորոժիեի տարածքային պաշտպանության ղեկավար Իվան Ֆյոդորովը։
Ֆյոդորովի հաղորդմամբ, Ռուսաստանի Դաշնության կողմից հրետակոծության հետևանքով զոհվել է երկու մարդ, իսկ վիրավորների թիվը հասել է 12-ի: Վերջիններիս թվում կա չորս երեխա։ Ավիահարվածից վնասվել է առնվազն ինը շենք։
«Հիվանդանոց են տեղափոխվել ծանր և միջին ծանրության հինգ մարդ»,- հայտնել է նա