Բաժիններ՝

Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանումներ են իրականացվել

Ֆրանսիայի հարավային Օդի դեպարտամենտում անտառային հրդեհներ են մոլեգնում. մեկ մարդ զոհվել է, ինը՝ տուժել: Այս մասին հաղորդել է BFM TV-ն։

Հրդեհների մարմանը գործի են դրվել շուրջ 1800 հրշեջ և մասնագիտացված ավիացիա։

Նշվում է, որ կրակն արագ է տարածվում. վերջին 12 ժամվա ընթացքում այն ոչնչացրել է 11 000 հեկտար անտառային տարածք, ինչը համեմատելի է Փարիզի տարածքի հետ։

Փրկարարները տարհանում են այրվող անտառների մերձակայքում գտնվող տասնյակ բնակավայրերի բնակիչների։ Մի շարք ավտոմոբիլային ճանապարհներ փակվել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031