Բաժիններ՝

Երևանում բախվել են «Li Auto L6»-ն ու «Opel Astra»-ն

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:20-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «Li Auto L6» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս