
«Դրախտ և դժոխք». ի՞նչ կապ ունեն Դենզել Վաշինգտոնը և Ակիրա Կուրոսավան

Apple TV+ ներկայացրել է Սփայք Լիի «Դրախտ և դժոխք» քրեական թրիլլերի պաշտոնական թրեյլերը։ Գլխավոր դերում հանդես է եկել Դենզել Վաշինգտոնը։
Նախագիծը Ակիրա Կուրոսավայի 1963 թվականի համանուն ֆիլմի ռիմեյքն է։ Երկուսն էլ հիմնված են Էդ ՄաքեԲյնի «Թագավորական փրկագին» գրքի վրա։ Սյուժեն պատմում է ազդեցիկ երաժշտական պրոդյուսերի (Վաշինգտոն) մասին, ում որդուն իբր թե առևանգում են և պահանջում փրկագին։ Սակայն իրականում պատանդը նրա վարորդի որդին է։ Գլխավոր հերոսը կանգնում է բարդ ընտրության առաջ՝ վճարե՞լ հանցագործներին, թե՞ անտեսել ուրիշի ողբերգությունը։
Ֆիլմում նկարահանվել են նաև A$AP Rocky-ն, Ջեֆրի Ռայթը, Ice Spice-ը և ուրիշներ։ «Դրախտ և դժոխք»-ի համաշխարհային պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնում՝ մրցույթից դուրս ծրագրում։ Ֆիլմը արժանացել է դրական արձագանքների՝ 89% ցուցանիշ Rotten Tomatoes հարթակում և 76 միավոր՝ Metacritic-ում։
Ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 5-ին Apple TV+ հարթակում։