Բաժիններ՝

Չիլիում ալիքների բարձրությունը Կամչատկայի երկրաշարժից հետո հասել է 2,5 մետրի

Ալիքների բարձրությունը, որոնք Չիլիի ափին առաջացել են  Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, հասել է 2.5 մ-ի: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Չիլիի Տարերային աղետների դեմ պայքարի ազգային ծառայությունը:

Ամենաբարձր ալիքները՝ 2,5 մ, գրանցվել են Չիլիի կենտրոնական մասի Բոյերուկա բնակավայրում: Երկրի մեծությամբ երկրորդ  քաղաք Վալպարաիսոյում գրանցվել են 0,6 մ բարձրությամբ ալիքներ: Չիլիի հյուսիսում գտնվող Արիկա քաղաքում ալիքների բարձրությունը կազմել է 1,1 մետր:

«Ցանկանում ենք հայտնել, որ [ցունամիի սպառնալիքի պատճառով] տագնապը պահպանվում է», – մամուլի ասուլիսում հայտարարել է ներքին գործերի նախարար Ալվարո Էլիսալդեն:

Ափամերձ շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ անվտանգ վայրերում:

Ռուսաստանի ափերի մոտ՝ Կամչատկայի ափերին հուլիսի 30-ին գրանցված 8,8 մագնիտուդով երկրաշարժը ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆիլիպինների և մի շարք այլ երկրների ափերին ցունամիներ էր առաջացրել։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մեծ թվով մարդիկ տարհանվել են ափամերձ գոտիներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031