Բաժիններ՝

Միացյալ Նահանգներն առևտրային համաձայնագրեր է կնքել Կամբոջայի և Թաիլանդի հետ

Վաշինգտոնն առևտրային համաձայնագրեր է կնքել Կամբոջայի և Թաիլանդի հետ: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի առևտրի նախարար Հովարդ Լաթնիքը։

Ստորագրումը իրականացվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված օգոստոսի 1-ին վերջնաժամկետի նախաշեմին, որից հետո անկալվում են նոր՝ ավելի բարձր մաքսատուրքերի սահմանում։

Համաձայնագրերի մանրամասները չեն ներկայացվում։

Հոնկոնգյան South China Morning Post-ը, մեկնաբանելով նախարարի հայտարարությունը, գրում է, որ Թրամփը «առևտրային բանակցությունները որպես մահակ է օգտագործել երկու երկրներին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար՝ սպառնալով, որ Վաշինգտոնն առևտրային համաձայնագրեր չի կնքի նրանցից ոչ մեկի հետ, քանի դեռ շարունակվում են մարտական գործողությունները»։

Հաշտության համաձայնագրի ստորագրումից հետո ԱՄՆ-ի նախագահն իր առևտրային թիմին կարգադրել է վերսկսել բանակցությունները երկու երկրների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031