
Սյունիքի դարպասները բացելու լոբբինգ անողը Խոջալուի ցեղասպանության ճանաչման լոբբինգ էլ կանի. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Սյունիքի դարպասները բացելու լոբբինգ անողը Խոջալուի ցեղասպանության ճանաչման լոբբինգ էլ կանի:
Հավատացեք, իրականության, վտանգների, ծախվածության ու դավաճանության եզրերն այնքան են լղոզվել, որ «դարպաս բացելը» ծախում են, որպես հնարավորություն և ոչ դավաճանություն ու վտանգ: Ոչ մի տարբերություն չկա դա անողը Հայաստանի նախագահն է, թե Ադրբեջանի: Միակ տարբերությունը նրանում է, որ այդ ամենը անողներից առնվազն մեկին մեր գրպանից ենք վճարում դա անելու համար: Դա անողն էլ իրեն ներշնչել է, որ մենք «փողի խնդիր չունենք» ու իրեն վճարելու ենք ոչ միայն Սյունիքի դարպասները բացելու այլ նաև «Խոջալուի ցեղասպանության համար ներողություն խնդրելու ու փոխհատուցելու համար»: Դե ինքը մեր հաշվին փողի խնդիր չունի: Ստանում է 1 միլիոն 664 հազար դրամ աշխատավարձ, իսկ առհասարակ «դարպաս բացողի» գոյությունը մեզ վրա բյուջեով նստում է տարեկան շուրջ 1 մլրդ 658 մլն դրամ: Քանի դրամի օգուտ է տալիս և քանի դրամի վնաս դատեք ինքներդ:
P.S. Ստեղ են ասել «լավ խոսել չգիտես, չխոսել էլ չգիտե՞ս»»: