Հայաստանում Գերմանիայի դեսպանն այցելել է Շիրակի մարզ

Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշն այցելել է Շիրակի մարզ։ Այս մասին նշված է Գերմանիայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

«Գյումրիում դեսպան Բուշին ընդունեց Արհիապատիվ Տեր Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանը՝ ներկայացնելով Հայ կաթողիկե եկեղեցու գործունեությունը և համայնքային կյանքը Հայաստանում»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

Դեսպանության փոխանցմամբ՝ «Հայկական Կարիտասը» դեսպանին է ներկայացրել այն ծրագրերը, որոնք Գերմանիայից ստացվող օգնությամբ իրականացվում են միայնակ մայրերի, փախստականների կամ սահմանամերձ համայնքների համար։ «Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքի քաղաքացիական հասարակության ընթացիկ խնդիրները ներկայացրեց «Ասպարեզ» լրագրողական ակումբի ղեկավարը։

Օրն ամփոփվեց տպավորիչ ձեռքբերումներ արձանագրած ձկնաբուծական ընկերություն այցելությամբ, որտեղ արդեն նաև գարեջուր է պատրաստվում»,-նշել է դեսպանությունը։

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը նաև սրտանց շնորհակալություն է հայտնել ԳԴՀ Պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանին և գյումրեցիներին՝ իրենց առանձնահատուկ հյուրընկալության համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031