
Շրջանառության մեջ է դրվել «Մեծանուն հայեր. Գաբրիել Սունդուկյանի ծննդյան 200-ամյակ» թեմային նվիրված բացիկ

2025 թվականի հուլիսի 29-ին շրջանառության մեջ է դրվել «Մեծանուն հայեր. Գաբրիել Սունդուկյանի ծննդյան 200-ամյակ» թեմային նվիրված 1 նամականիշով միակողմանի փոստային բացիկ:
«Հայփոստ»-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է մեծանուն հայ դրամատուրգ, հասարակական գործիչ Գաբրիել Սունդուկյանը (1825-1912թթ.), իսկ բացիկի ներքևի ձախ անկյունում պատկերված է մի հատված իր «Խաթաբալա» պիեսից:
Փոստային բացիկի վրա առկա են նաև «200 ԱՄՅԱԿ» և «Հայ դրամատուրգ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը` 29 հուլիսի 2025թ.Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` «Ասողիկ»
Նամականիշի չափսերը` 25,0 x 35,0 մմ
Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ
Տպաքանակը՝ 1000 հ.