Իրանցի պրոֆեսորի կարծիքով՝ Հայաստան-Իրան հարաբերությունները պետք է հիմնված լինեն ազգային անվտանգության փաստաթղթի վրա

Իրանցի պրոֆեսորի կարծիքով՝ Հայաստան-Իրան հարաբերությունները պետք է հիմնված լինեն ազգային անվտանգության փաստաթղթի վրաԹեհրանի համալսարանի պրոֆեսոր Մոհամմադ Ջաֆար Ջավադի Արջմանդի կարծիքով՝ Հայաստանի ու Իրանի միջև հարաբերությունները պետք է հիմնված լինեն ազգային անվտանգության փաստաթղթի վրա։

Ինչպես հայտնում է IRNA-ն, պրոֆեսորը նման տեսակետ է հայտնել Թեհրանի համալսարանի և IRNA գործակալության՝ ««Իրան-Հայաստան հարաբերություններ. անցում տարածաշրջանային և համաշխարհային նոր կարգի» խորագիրը կրող համատեղ հանդիպմանը։  

«Երկրները զարգացնում են հարաբերություններն այլ երկրների հետ՝ հիմնվելով ազգային անվտանգության փաստաթղթի վրա, բայց մենք վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Հայաստանի հետ հարաբերությունները զարգացրել ենք՝ հիմնվելով այժմեական խնդիրների վրա»,-ասել է պրոֆեսորը։ 

Նա շեշտել է, որ Իրանը պետք է ուսումնասիրի և հասկանա, թե որքանով է իրականացվել հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման հեռանկարները՝ բացահայտելով հնարավորություններն ու սպառնալիքները։ 

Պրոֆեսոր Արջմանդի դիտարկմամբ՝ Իրանը չի կարող ներկա աշխարհում մեկուսացված, ռազմավարական մեկուսացման մեջ գտնվող երկիր համարվել, քանի որ  այն ունի բազմաթիվ հնարավորություններ և պետք է վարի հարևանության, բազմակողմանիության և արևելագիտության հավասարակշռված քաղաքականություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031