Դուք ո՞վ եք կամ ձեզանից ի՞նչ եք ներկայացնում, որ մարդուց կամ որևէ մեկից բան եք պահանջում. Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը գրում է. «Գյումրիի ավագանու ՔՊ֊ական որոշ ավագանիների զարմանահրաշ ու ծիծաղելի գրառումներն եմ կարդում` կապված Ռուբեն Մխիթարյանի կողմից իր ԱՆՁՆԱԿԱՆ միջոցնելով Վարդանանց հրապարակում կազմակերպվելիք Վարդավառի նշումը չեղարկելու վերաբերյալ… Պատճառը` Սրբազանների կալանավորումն է…

Նախ` զավեշտի մասին. հայրենավաճառ, դավաճան, ստախոս, մանիպուլյանտ, թուրքի դեմ չոքած Նիկոլին ծառայողների հավաքածուն ուրիշների սուտի հայրենասիրությունից է խոսում… Խելքի՜ աշեցեք…

Ռուբենը չի անում դուք արեք… Լավ է անում չի անում… Լավ է արել գումարով համերգներ է արել 2020 թ֊ից հետո ու հիմա էլ Վարդավառը չի անում…Ձեզ ի’նչ, դուք ո՞վ եք, որ ձեզ կամ եսիմում “отчет” տա… Ո՞վ է խանգարում ձեզ, որ դուք անեք… Բամբասկոտ գրառումներ անելու փոխարեն դուք կազմակերպեք այն այս 2 օրվա մեջ… Դժվա՞ր է, իշխանություն եք երկրում… Դուք ո՞վ եք կամ ձեզանից ի՞նչ եք ներկայացնում, որ մարդուց կամ որևէ մեկից բան եք պահանջում…

Թե բա Վարդավառն ինչու՞ քո հաշվին չես անում… Այսպիսի ցինիզմ կյանքումս չեմ տեսել…

Ռուբենը 2019 թ֊ի Վրադավառն ու 2025 թ֊ի Վերջին զանգը իր հաշվին է արել ու որևէ քայլիստ շնորհակալություն չի հայտնել… Հիմա ծլել են…

Ռուբե’ն, այսուհետ ինչ֊որ բան կազմակերպելուց ամեն րոպե կասես, որ դա քո հաշվին է և քո նախաձեռնությամբ ես անում, որ մարդիկ իմանան ու չմտածեն, որ Նիկոլն ու ՔՊ֊ն են արել…
Այ՜ քեզ բան…….»:

Տեսանյութեր

Լրահոս