Արամ Ա-ն ընդգծել է քրիստոնյա համայնքների միասնականության հրամայականը

Արամ Ա Վեհափառ Հայրապետը այցելել է Անտիոքի հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքին։ Այս մասին հայտարարություն են տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Հանդիպման ժամանակ Վեհափառ Հայրապետը նախ դատապարտել է մի քանի շաբաթ առաջ Դամասկոսի ուղղափառ եկեղեցում կատարված ահաբեկչությունը եւ իր ցավակցությունը հայտնել Պատրիարքին եւ զոհերի ընտանիքներին։

Նա ընդգծեց քրիստոնեայ համայնքներու միասնակամութեան հրամայականը։

Իրենց զրույցի ընթացքում երկու հոգեւոր հայրերն ընդգծել են, որ անհրաժեշտ է քրիստոնյաները մնան Սիրիայում՝ հավատարիմ լինելով իրենց համայնքներին եւ քաղաքացիական պարտավորություններին։

Տեսանյութեր

Լրահոս