
Բյուջեից միլիարդավոր դրամներ օդ ցնդացրած իշխանության ներկայացուցիչը խոսում է կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն ցուցաբերելու մասին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է «Իրավունքի ամառային դպրոց» 2025 ծրագրի մասնակիցներին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է «Իրավունքի ամառային դպրոց» 2025 կրթական ծրագրի ուսանողներին և հանդես եկել բանախոսությամբ։
Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Սրբուհի Գալյանը շեշտել է, որ պետությունը որդեգրել է զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ գաղափարը: