
Գյումրու քաղաքապետարանը չի նշի Գյումրու տոնը, քանի դեռ Միքայել սրբազանը բանտարկված է… հոգնել եմ հիանալ Ռուբեն Մխիթարյանով. Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրում է. «Գյումրու քաղաքապետարանը չի նշի տոնը քանի Միքայել Սրբազանը բանտարկված է: «Հայկական ժամանակը» ՍՏԻՊՎԱԾ մտնում է Ռուբեն Մխիթարյանի ու Գյումրու թելադրած օրակարգի մեջ:
Ես վաղուց հոգնել եմ հիանալ Ռուբեն Մխիթարյանով ու խոսքս դրա մասին չէ:
Կարող եք չեք կարող` ուրիշ հարց ա: Բայց փորձ գոնե արեք, քաղաքականությունով զբաղվող մարդիկ, ձեր օրակարգը թելադրելու : Գոնե փորձ…»։