Բաժիններ՝

Իսրայելը երկրներին թույլ կտա պարաշյուտով օգնություն նետել Գազայի հատված. ԶԼՄ-ներ

Իսրայելը թույլ կտա օտարերկրյա պետություններին պարաշյուտով օգնություն ուղարկել Գազա՝ սկսած հուլիսի 25-ից, հայտարարել է Իսրայելի բանակային ռադիոն՝ մեջբերելով զինվորական պաշտոնյայի խոսքերը։ Այս մասին տեղեկանում ենք Reuters գործակալությունից։

Իսրայելի բանակի խոսնակն առայժմ չի պատասխանել Reuters-ի հարցմանը՝ մեկնաբանելու այս հաղորդագրությունը։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պաղեստինյան անկլավում 120-ից ավելի մարդ է մահացել սովից և թերսնուցումից մարտից ի վեր, երբ Իսրայելն արգելափակեց հումանիտար օգնության մատակարարումները Գազայի հատված։

Իսրայելը, որը 2023 թ. հոկտեմբերից ի վեր Գազայում պատերազմ է մղում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ, մայիսին վերացրել էր շրջափակումը, սակայն ունի սահմանափակումներ, որոնք, ըստ Իսրայելի, անհրաժեշտ են, որպեսզի օգնությունը չհայտնվի զինյալների ձեռքում։

Հուլիսի առաջին երկու շաբաթների ընթացքում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Գազայում բուժօգնություն է տրամադրել սուր թերսնուցման դեմ պայքարող 5000 երեխայի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս