Բաժիններ՝

Գազայի շուրջ բանակցությունները չեն ձախողվել, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի պատվիրակությունները հեռացել են Դոհայից. ՀԱՄԱՍ-ի պաշտոնյա

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ ըստ միջնորդների՝ բանակցությունները չեն ձախողվել՝ չնայած այն բանին, որ Իսրայելը և ԱՄՆ-ն հետ են կանչել իրենց բանակցողներին Դոհայից։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Պաշտոնյան, որի անունը չի նշվում, լրատվամիջոցին հայտնել է, որ իսրայելական պատվիրակությունը, հավանաբար, կվերադառնա Դոհա հաջորդ շաբաթ, չնայած կոնկրետ ամսաթիվ չի նշանակվել։

Այս առնչությամբ ՀԱՄԱՍ-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ցանկանում է ավարտին հասցնել բանակցությունները։

«Շարժումը հաստատում է իր հանձնառությունը՝ ավարտելու բանակցությունները և մասնակցելու դրանց այնպես, որ նպաստի խոչընդոտների հաղթահարմանը և մշտական հրադադարի համաձայնագրի հասնելուն», – նշված է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ։

Ավելի վաղ Իսրայելի և ԱՄՆ-ի բանակցողները որոշել են լքել Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող բանակցությունները Գազայում հրադադարի և պատանդների վերադարձի հարցով, իսկ Վաշինգտոնը մեղադրել է ՀԱՄԱՍ-ին «բարի կամքով չգործելու» մեջ։

«Մենք ՀԱՄԱՍ-ի վերջին արձագանքից հետո, որը հստակ ցույց է տալիս Գազայում հրադադարի հասնելու ցանկության բացակայությունը, որոշել ենք մեր թիմը խորհրդակցությունների նպատակով դուրս բերել Դոհայից», – հայտարարել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեռևս հրապարակավ չի մեկնաբանել, թե ինչու են իսրայելցի բանակցողները լքում Դոհան։ Սակայն Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի նշվում, պնդել է, որ բանակցություններում «ոչ մի փլուզում» չի եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031