
Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է` հեռախոսազրույցներ է անցկացնելու իր ռուս և ամերիկացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ՝ Ստամբուլում Ուկրաինայի հարցով նրանց հանդիպման հնարավորության շուրջ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կարող ենք այս շաբաթ բանակցություններ վարել Պուտինի և Թրամփի հետ՝ քննարկելու Ստամբուլում առաջնորդների հանդիպում անցկացնելու հնարավորությունը: Մենք կձգտենք դրան», – լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով հուլիսի 23-ին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցած ուղիղ բանակցությունների երրորդ փուլի արդյունքները։