ՀՀ դեսպանն ու Գերմանիայի ԱԳ պետական նախարարը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ

Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ Արտաքին գործերի պետական նախարար Գունտեր Քրիխբաումի հետ:

Այս մասին նշված է Գերմանիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվեել են Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ 

«Զրուցակիցներն անդրադարձան արդի աշխարհաքաղաքական զարգացումներին, մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումների, խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների վերաբերյալ։ Դեսպան Ենգիբարյանը պետական նախարար Քրիխբաումին հրավիրեց այցելել Հայաստան»,-ասված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031