
Ուկրաինան ԱՄՆ-ից խնդրել է տասը նոր Patriot ՀՕՊ համակարգ և արդեն ապահովել է երեքը. Զելենսկի

Ուկրաինան ԱՄՆ-ին խնդրել է իրեն տրամադրել ևս տասը Patriot ՀՕՊ համակարգ և արդեն համաձայնության է եկել իր դաշնակիցների հետ երեք նման համակարգերի մատակարարման վերաբերյալ։ Այս մասին հուլիսի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Ես պաշտոնապես ստացել եմ Գերմանիայից հաստատում երկու համակարգերի, Նորվեգիայից՝ մեկի վերաբերյալ։ Մենք ներկայում աշխատում ենք մեր նիդեռլանդցի գործընկերների հետ», – Զելենսկիի խոսքերն է մեջբերում BBC-ի ռուսական ծառայությունը։Նա հավելել է, որ Ուկրաինայի առջև այժմ կանգնած է «բոլոր տասը համակարգերի համար գումար գտնելու խնդրի առջև»։
Զելենսկին նաև ասել է, որ «մենք աշխատում ենք հրթիռների հարցի վրա, մենք ունենք հրթիռներ»։Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ամռան սկզբին Ուկրաինայի զինված ուժերը սկսել են Patriot համակարգերի համար հրթիռների պակաս զգալ։ Որոշակի պահի ԱՄՆ-ն դադարեցրել է նման հրթիռների մատակարարումը Կիևին, բայց հետո վերսկսել է մատակարարումները։
Բանակի ֆինանսավորման հետ կապված իրավիճակը նկարագրելով՝ Զելենսկին ասել է, որ Կիևը պետք է «փակի տարեկան 40 միլիարդ (դոլարի) դեֆիցիտը»։
«Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրությունն այսօր պահանջում է, որ մենք նորմալ աշխատենք՝ տարեկան 25 միլիարդ։ Հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր, ռադիոէլեկտրոնային պայքար, այս ուղղությամբ՝ 25 միլիարդ», – լրագրողներին ասել է Զելենսկին։