Բաժիններ՝

Եգիպտոսի ջանքերի արդյունքում մեծ թվով օգնությամբ բեռնատարներ մուտք են գործել Գազա

Եգիպտոսի ղեկավարության ջանքերի արդյունքում հուլիսի 23-ից մինչև հուլիսի 24-ի լուսաբաց Քերեմ Շալոմ անցակետով հումանիտար օգնությամբ բեռնատարները կարողացել են մուտք գործել Գազայի հատված։

Այս մասին Al Arabia-ին տված հարցազրույցում հայտնել է Եգիպտոսի Հյուսիսային Սինայի նահանգապետ Խալիդ Մուջաուիրը։

«Մեր գործընկերների հետ համագործակցության շնորհիվ՝ զգալի թվով օգնությամբ բեռնատարներ իսկապես մուտք են գործել Գազա։ Սակայն դա տեղի է ունեցել եգիպտական կողմի քաղաքական ջանքերի արդյունքում, այլ ոչ թե բանակցությունների շրջանակում, որոնք ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը վարում են Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ», – ընդգծել է պաշտոնյան։

Մուջաուիրը հավելել է, որ մարդասիրական օգնությամբ բեռնատարները հիմնականում պարունակել են սննդամթերք, մասնավորապես՝ ալյուր։Նրա խոսքով՝ Եգիպտոսը «պատրաստ է ամեն օր ապահովել հարյուրավոր բեռնատարների մուտքը Գազա»։

«Հյուսիսային Սինայի նահանգի բոլոր հիվանդանոցները բարձրացրել են իրենց տագնապի մակարդակը մինչև առավելագույն հզորության՝ վիրավոր պաղեստինցիներին ընդունելու համար», – ընդգծել է նա։

Համաձայն տեղեկությունների՝ 346 մարդասիրական բեռնատար մուտք է գործել Գազայի հատված։ Մինչև հուլիսի 24-ի լուսաբաց Գազայի հատված է մտել օգնությամբ բեռնված 166 բեռնատար, որից հետո անկլավ է մուտք գործել ևս 180 բեռնատար։

Իր հերթին, Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ պատասխանատու չէ Գազայում սննդի պակասի համար՝ մեղադրելով ՀԱՄԱՍ-ին պաշարված անկլավում ճգնաժամ հրահրելու մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս