Բաժիններ՝

Կադիրովը, Թուրքիայում հանգստանալիս, հազիվ է խուսափել ջրում խեղդվելուց. լրատվամիջոցներ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, Թուրքիայում հանգստանալիս, հազիվ է խուսափել ջրում խեղդվելուց, գրում է թուրքական Haberler թերթը:

Ըստ լրատվամիջոցի՝ դեպքը տեղի է ունեցել Բոդրումի հինգաստղանի հյուրանոցներից մեկում՝ ցերեկային ժամերին։ Չեչնիայի ղեկավարը ջուրը մտնելուց հետո հանկարծ սկսել է դժվարությամբ շնչել։ Մոտակայքում գտնվող փրկարարները, նկատելով իրավիճակը, միջամտել են:

Նախնական բուժօգնությունն ստանալով՝ Կադիրովը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է մասնավոր հիվանդանոց։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ Կադիրովը ներկայումս գտնվում է բավարար առողջական վիճակում։ Նրան մի քանի ժամ պահել են հսկողության տակ, ապա հայտարարվել է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս