Բաժիններ՝

ՀՀ-ն ներկայացնող մարզիկն ԱԱ-ում անհաջող ցատկից հետո չի կարողացել ինքնուրույն տեղաշարժվել. նրան օգնության են հասել ջրասույզները

Ռուսաստանցի հայդայվեր Նիկիտա Ֆեդոտովը, որն այժմ ներկայացնում է Հայաստանի հավաքականը, Սինգապուրում անցկացվող աշխարհի առաջնության մրցումների ժամանակ անհաջող ցատկ է կատարել, որից հետո չի կարողացել ինքնուրույն տեղաշարժվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին, փոխանցում Սպուտնիկ Արմենիան:

Ֆեդոտովը սխալ է թույլ տվել ցատկ կատարելիս և ջուրն է մտել կրծքավանդակով։ Ջրասույզներն անմիջապես դուրս են բերել մարզիկին և փոխանցել բժշկական ծառայությանը։ Բժիշկները Ֆեդոտովին անվասայլակով դուրս են բերել մարզադաշտից։ 30-ամյա հայդայվերը ժեստերով հասկացրել է, որ ամեն բան կարգին է։

ՄՕԿ-ի (Միջազգային օլիմպիական կոմիտեի) կողմից ճանաչված մարզաձևում մրցող պրոֆեսիոնալ հայդայվերները ջուրն են ցատկում 20-27 մետր բարձրությունից։

Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունն անցկացվում է Սինգապուրում հուլիսի 11-ից օգոստոսի 3-ը։ 2023 թվականի փետրվարին Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան (World Aquatics) մրցաշարը տեղափոխեց Կազանից։ Ռուսաստանցի մարզիկները մրցումներին մասնակցում են չեզոք կարգավիճակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031