Բաժիններ՝

Հրդեհ է բռնկվել Մանկական երկաթուղու մոտակայքում

Հուլիսի 24-ին, ժամը 23:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Հրազդան մարզադաշտի մոտակայքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումների ուժերն ու միջոցները՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության մարտական հաշվարկները, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մանկական երկաթուղու մոտակայքում:

Ներգրավված ուժերի համակարգված գործողությունների արդյունքում հրդեհը կարճ ժամանակում մեկուսցվել և ամբողջությամբ մարվել է: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տարածքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031