Բաժիններ՝

Ազատության պողոտա-Մամիկոնյանց փողոց խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով կան տուժածներ

Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում հուլիսի 25-ին ժամը 00:25-ին բախվել են «Toyota» և «Audi» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են՝ կա երեք տուժած։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Toyota» մակնիշի ավտոմեքենայից մեկ տուժածի պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ 

Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս