
Ռուբիոն դատապարտել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու Ֆրանսիայի մտադրությունը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դատապարտել է Փարիզի կողմից Պաղեստինը ճանաչելու մտադրությունը, որի մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ռուբիոն X-ում գրառման մեջ Մակրոնի որոշումն անվանել է «անխոհեմ»։
«Միացյալ Նահանգները կտրականապես մերժում է Էմանուել Մակրոնի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում պաղեստինյան պետությունը ճանաչելու ծրագիրը։
Այս անխոհեմ որոշումը միայն ծառայում է ՀԱՄԱՍ-ի քարոզչությանը և խոչընդոտում է խաղաղության հաստատմանը։ Սա ապտակ է հոկտեմբերի 7-ի իրադարձությունների զոհերին», – գրել է պետքարտուղարը։
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում պաշտոնապես կճանաչի Պաղեստինի Պետությունը՝ համաձայն Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղության իր պատմական հանձնառության։ Պաղեստինյան ինքնավարությունը ողջունել է այս քայլը։