Բաժիններ՝

Սիրիական Իդլիբում զինամթերքի պահեստում պայթյուն է որոտացել. կա 4 զոհ, 116 վիրավոր

TürkçeԻդլիբի նահանգի հյուսիսային ծայրամասում գտնվող Մաարա Միսրին գյուղաքաղաքի մոտակայքում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ ևս 116 մարդ, հայտնել է Սիրիայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։

Քաղաքացիական պաշտպանության և շտապօգնության բազմաթիվ խմբեր աշխատանքներ են իրականացնում վիրավորներին և զոհերին մոտակա հիվանդանոցներ տեղափոխելու համար։

Իդլիբի քաղաքացիական պաշտպանության վարչությունից Al Ikhbariya հեռուստաալիքին հայտնել են, որ դեռևս զոհերի վերջնական հստակ թիվ չկա, և որ նույն տարածքում կրկնվող պայթյուններ են լինում, ինչը խոչընդոտում է քաղաքացիական պաշտպանության խմբերի աշխատանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031