Բաժիններ՝

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 115-ի

Սովի և թերսնուցման պատճառով մահացած պաղեստինցիների թիվը հասել է 115-ի, հայտնել է Գազայի կառավարության մամուլի գրասենյակը։ Այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։Իսկ Գազայի հատվածի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հուլիսի 24-ի լուսաբացից ի վեր պաղեստինյան անկլավում իսրայելական ուժերի կողմից սպանվել է 21 պաղեստինցի, որոնցից 7-ը՝ սննդի բաշխման կենտրոնների մոտակայքում։

Պաղեստինում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն Al Jazeera-ին հայտնել է, որ Գազայում երեխաները մահվան լուրջ վտանգի տակ են՝ հավելելով, որ այն, ինչ տեղի է ունենում, աննախադեպ է։ Նա Գազայում իրավիճակը բնութագրել է որպես չափազանց ցավալի։

Իսրայելական լրատվամիջոցները հաղորդել են, որ ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ժամանել է Իտալիա՝ Գազայում հրադադարի բանակցությունները քննարկելու համար։

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ իսրայելական կողմը միջնորդների միջոցով ստացել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատասխանը՝ Գազայի հատվածում հնարավոր հրադադարի շուրջ հետագա բանակցությունների վերաբերյալ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ Իսրայելն ուսումնասիրում է ՀԱՄԱՍ-ի արձագանքը Գազայում հրադադարի առաջարկին։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 59 219-ի, վիրավորվել է 143 045 մարդ, որոնց շարքում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031