Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքը

Ալթայի Հանրապետությունում անցկացվող Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության Կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հանդիպումը։ Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին միջազգային համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին։ Քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031