Վաշինգտոնը խոստանում է խնդրի աննախադեպ լուծում, այնինչ Երևանին ու Բաքվին չի կարող նոր բան առաջարկել ապաշրջափակման հարցում, անազնիվ են. Զախարովա

Վաշինգտոնը խորամանկում է, երբ ասում է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային շրջափակումը վերացնելու «եզակի» լուծում ունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, խոսելով «32 կիլոմետր ճանապարհի պատճառով» Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր էր գտել, որ ԱՄՆ-ը կարող է երկարաժամկետ վարձակալել այդ հատվածը:

Ընդ որում, նա որևէ վերապահում չէր արել այն մասին, որ խոսքը Սյունիքի մարզի տարածքի մասին է, որը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված մասն է:
«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում արվածից բացի որևէ այլ բան ԱՄՆ-ն չի կարող առաջարկել», – ասել է Զախարովան:

Նա ցավով նշել է, որ արևմտականների ապակառուցողական ազդեցության բերումով հայկական իշխանությունների դիրքորոշման պատճառով եռակողմ խմբում աշխատանքը կանգ է առել։ Զախարովան անդրադարձել է նաև Թավրիզ-Նախիջևան-Մեղրի-Բաքու-Դերբենտ երթուղով երկաթուղու վերականգնման և ընդլայնման վերաբերյալ Բաքվի առաջարկին և

«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետ դրա հետագա կցմանը:

Նա հիշեցրել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի և Ադրբեջանի տրանսպորտի նախարարները միջկառավարական համաձայնագիր են ստորագրել «Հյուսիս-Հարավ»-ով տրանսպորտային բեռնափոխադրումների զարգացման համար։ Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է «Հյուսիս-Հարավ»-ի արևմտյան ճյուղի զարգացման հարցով Ադրբեջանի և Իրանի հետ համագործակցության շարունակմամբ՝ ռուսական Դերբենտից մինչև ադրբեջանական Աստարա, այնուհետև՝ իրանական Ռաշտ:

Տեսանյութեր

Լրահոս