Բաժիններ՝

«Արմենիան Քարդ»-ն անդրադարձել է Arca վճարային համակարգում տեղի ունեցած խափանմանը

«Արմենիան Քարդ» ընկերությունն անդրադարձել է Arca վճարային համակարգում տեղի ունեցած խափանմանը: Ընկերության տարածած պարզաբանման մեջ ընդգծվում է, որ տեխնիկական թիմն աշխատում է համակարգի բնականոն աշխատանքը վերագործարկելու և բոլոր ծառայությունների անխափան հասանելիությունը վերականգնելու ուղղությամբ։

«Այսօր՝ 23․07․2025, առավոտյան 10։10-ից տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել է Arca վճարային համակարգի բնականոն աշխատանքը, ինչի հետևանքով հնարավոր չի եղել կատարել որոշ քարտային գործարքներ:

Ժամը 12։45-ի դրությամբ համակարգի աշխատանքը վերականգնվել է և այս պահին խնդիրն առկա է միայն բանկերի հավելվածներում և քարտից քարտ փոխանցումներում։

Մեր տեխնիկական թիմն ամբողջ ներուժով աշխատում է՝ համակարգի բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերագործարկելու և բոլոր ծառայությունների անխափան հասանելիությունը վերականգնելու ուղղությամբ։Խորապես ցավում ենք պատճառված անհարմարությունների համար և լիարժեք գիտակցում ենք իրավիճակի լրջությունը»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ վաղ առավոտից քաղաքացիներն ահազանգում են, որ բանկոմատներից չի ստացվում գումար կանխիկացնել, բջջային հավելվածները չեն գործում, քարտային գնումներ նույնպես անհնար է իրականացնել:

Այս պահի դրությամբ խնդիրը դեռևս ամբողջությամբ լուծված չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031