Բաժիններ՝

Ծանրամարտի պատանիների հավաքականի ներկայացուցիչները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Պատանիների հավաքականի ներկայացուցիչները սկսեցին պայքարը Եվրոպայի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից:

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում մրցապայքարի մեջ մտան 44 կգ քաշային աղջիկները:

Հայաստանի հավաքականի անդամ 44 կգ քաշային Քրիստինե Բաբայանը պոկում վարժությունում բարձրացրեց 47 կգ ու 51 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 57 կգ ու 62 կգ: Երկամարտի 113 կգ արդյունքով՝ Քրիստինե Բաբայանը 6-րդն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս