Բաժիններ՝

Թուրքիան և Մեծ Բրիտանիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Eurofighter Typhoon կործանիչների շուրջ համագործակցության վերաբերյալ

Թուրքիան և Մեծ Բրիտանիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Eurofighter Typhoon կործանիչների շուրջ համագործակցության վերաբերյալԹուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին ստորագրել են փոխըմբռնման ամբողջական հուշագիր Թուրքիային որպես Eurofighter Typhoon կործանիչների օպերատոր ընդունելու վերաբերյալ:

Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։ Ըստ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության՝ հուշագիրը ստորագրվել է Ստամբուլում կայացած 17-րդ միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի ժամանակ:

«Պաշտպանության նախարարներն այսօր համատեղ ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Այս փաստաթուղթը համակարգում է երկրների միջև հարաբերությունները՝ նրանց մեկ քայլով մոտեցնելով Typhoon-ի վերաբերյալ լիարժեք համաձայնագրի: Երկու նախարարներն էլ ողջունում են ստորագրումը որպես դրական քայլ Թուրքիայի՝ Typhoon ակումբին միանալու ուղղությամբ և կիսում են փոխադարձ ձգտումը՝ հնարավորինս շուտ ավարտելու անհրաժեշտ պայմանավորվածությունները», – ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Կողմերը նաև ընդգծել են երկու երկրի մինչև բազմամյա պաշտպանական համագործակցությունն, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի միջոցով, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության և անվտանգության հարցերում հարաբերությունների զարգացումը։

«Երկու երկրները շարունակում են գերազանց առաջընթաց գրանցել Eurofighter Typhoon-ի արտահանման գործում։ Թուրքիային որպես Typhoon-ի օպերատոր ընդունելը…. նշանակալի քայլ կլինի Թուրքիայի առաջադեմ մարտական ​​օդային կարողությունների բարելավման ուղղությամբ», – հայտնել են Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունում։

Eurofighter Typhoon չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչները ներկայում շահագործվում են Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Օմանի, Կատարի օդային ուժերի կողմից։  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս