Բաժիններ՝

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Թուրքիա՝ բանակցությունների համար

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Թուրքիա՝ Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու համար։ Հանդիպումը նախատեսված է սկսել Ստամբուլում ժամը 19:00-ին, հայտնում է 112.ua-ն։

Բանակցությունները սկզբում տեղի կունենան Անկարայում՝ թուրքական կողմի հետ, ապա՝ Ստամբուլում՝ ռուսական կողմի հետ: Ուկրաինական պատվիրակությունը գլխավորում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը:

Ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Մոսկվան ակնկալում է, որ «բանակցային հիմնական օրը կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը»։

Նախօրեին Պեսկովն ասել է, որ այս բանակցություններից պետք է չէ հրաշք ակնկալել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս