Բաժիններ՝

Գեղարքունիքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ

ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների մասնակցությամբ այսօր Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ հետևանքով զինծառայողները հետազոտվել են բժշկական կենտրոնում:

«Նրանցից որևէ մեկը չի հոսպիտալացվել, նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,-այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառման միձջոցով: 

Ավելի վաղ Shamshyan.com կայքը հյտնել էր, որ հուլիսի 23-ին ժամը 09։50-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Ford Transit» մակնիշի և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford Transit»-ը հայտնվել է 2 «Ուրալ»-ների արանքում։

Ըստ կայքի՝ վթարի հետևանքով 4 զինվորական տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031