Բաժիններ՝

ՀՀ տարածքում հուլիսի 23-ին և 24-ին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր

Հայաստանի տարածքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 23-ին և 24-ին սպասվում է նորմայից բարձր։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ 

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի նշանակությունն այն է, որ այն օգնում է մարդկանց արդյունավետորեն պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից, որն առողջարար է միայն չափավոր քանակությամբ։ Սանդղակը մշակվել է կանադացի գիտնականների կողմից 1992 թվականին, այնուհետև ընդունվել և ստանդարտացվել է ՄԱԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության և համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից 1994 թվականին։

Նորմալ մակարդակը համարվում է մինչև 5 միավոր, մինչդեռ այս օրերին ինդեքսը կարող է հասնել 6-7 միավորի, ինչը դասվում է բարձր մակարդակի շարքը։

Վտանգները

Ուլտրամանուշակագույն ճառագայթման բարձր մակարդակը կարող է՝ առաջացնել մաշկի այրվածքներ, մեծացնել մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկը, վնասել աչքերը և տեսողությունը, թուլացնել իմունային համակարգը։Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից ժամը 11:00-ից մինչև 17:00։

Ինչպես պաշտպանվել

Եթե դրսում եք՝մնացեք ստվերում, կրեք լայնեզր գլխարկ, արևային ակնոց, օգտագործեք արևապաշտպան քսուք SPF 30 և բարձր, խմեք շատ ջուր, եղեք զգոն՝ հատկապես երեխաների և տարեցների նկատմամբ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս