Գլխավոր դատախազությունը Մհեր Ենոքյանի վաղաժամկետ ազատ արձակման որոշման վերաբերյալ վերաքննիչ բողոք է ներկայացրել

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։

Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ:

Դատախազությունից Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունված:

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը մեղավոր էր ճանաչվել է 29 տարի առաջ բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար:

Դատարանը Ենոքյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել ցմահ ազատազրկման։

Տեսանյութեր

Լրահոս