
Ճապոնիան հայտարարել է վարչապետի հրաժարականի մասին

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան մինչև օգոստոս կհայտարարի իր հրաժարականի մասին՝ իր գլխավորած իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) անհաջողության ֆոնին ընտրություններում: Այս մասին հաղորդում է ճապոնական «Մայնիչի» թերթը՝ հղում անելով վարչապետին մոտ կանգնած աղբյուրներին:
Նրանց տեղեկությունների համաձայն՝ Իշիբան պատրաստվում է հանդիպել կառավարության երեք նախկին ղեկավարների՝ Յոշիհիդե Սուգայի, Ֆումիո Կիշիդայի և Տարո Ասոյի հետ:
Թերթի աղբյուրի խոսքով՝ Իշիբան մտադիր է «գլուխ խոնարհել երեք նախկին վարչապետների առջև»:
Հուլիսի 21-ին Իշիբան հրաժարվել է լքել իր պաշտոնը՝ խորհրդարանական ընտրություններում ԼԴԿ-ի երկրորդ անընդմեջ պարտությունից հետո (կիրակի օրը կուսակցությունը կորցրեց իր մեծամասնությունը վերին պալատում, իսկ անցյալ աշնանը՝ ստորին պալատում): Նրա խոսքով՝ նա չի կարող հրաժարական տալ, քանի որ պետք է կատարի իշխանությունների կողմից ընտրողներին տրված խոստումները: