Փաշինյանի կառավարման ուժը քաոսն է, այդ հարթության մեջ իրեն հաղթելը շատ դժվար է, չունի սկզբունքներ և «տոռմուզներ»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է։

«Փաշինյանի կառավարման ուժը քաոսն է, քաղաքական ամայությունն ու անբովանդակությունը և նա անընդհատ փորձելու է պրոցեսներն այդ դաշտ տանել:

Այդ հարթության մեջ իրեն դիմադրելն ու հաղթելը շատ դժվար է, որովհետև չունի սկզբունքներ և «տոռմուզներ»:

Կառավարությանն այս տապալումների կասեցման հիմքում հանրային-քաղաքական կոնսեսուսն ու համերաշխությունը պետք է դառնա` հիմքում ունենալով օրակարգ, ծրագիր և ծանր աշխատանք:

ՀՀԿ-ն այս փուլում այդ ամենը տեսնում է կառավարությանն անվստահության հայտնելու շրջանակներում, ինչը նշանակում է, որ դաշտի մյուս ակտորներն ունեն 2 ճանապարհ. կա´մ քաղաքական քննարկումներ սկսել դրա շուրջ` համախմբման հրամայականով, կա´մ առաջարկել ներընդդիմադիր այլ օրակարգ:

3-րդ ճանապարհը սպասելն է, մաշվելն է ու քայքայվելն է` ճանապարհ հարթելով գործող կառավարչի վերընտրմանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031